14:05  ,  22 հունիսի, 2021

ՀՖՖ–ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme մրցույթում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 (ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի և փասխտականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։ 

ՈւԵՖԱ-ն և իր գործընկեր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) արժևորում են ֆուտբոլի միավորող դերը փախստականների ինտեգրման գործում: Այս կապակցությամբ ամեն տարի ՈւԵՖԱ-ն ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են անդամ ասոցիացիաներում ֆուտբոլի միջոցով փախստականների օժանդակմանը: 

Այս տարվա մրցույթին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, դիմել էին 17 ասոցիացիաներ, որոնցից հաղթող են ճանաչվել վեցը՝ Հայաստան, Բուլղարիա, Ուելս, Խորվաթիա, Ֆինլանդիա և Հյուսիսային Իռլանդիա։ ՈւԵՖԱ-ն հաղթող ասոցիացիաներին շնորհում է 50,000–ական եվրո դրամաշնորհ, որը պետք է ծախսվի փախստականների ինտեգրման՝ նախապես ներկայացված ծրագրի համար։ 

ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինը, ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) հետ համատեղ իրականացնելու է Play together for integration (Խաղանք հանուն ինտեգրման) ծրագիրը, որի նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել Հայաստանում բնակություն հաստատած փախստական և տեղահանված ընտանիքների ինտեգրմանն իրենց նոր բնակավայրերում։ Ծրագրի մեկնարկի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ