20:22  ,  21 հունիսի, 2021

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Ռամոսին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Մադրիդի «Ռեալից» հեռացած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, հաղորդում է Sport Mediaset–ը։

Հռոմեական ակումբը 35–ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Ռամոսը դեռ որոշում չի ընդունել։

Իսպանական մամուլը գրել էր, որ Ռամոսի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Ռամոսը 2005 թվականին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում