Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն իտալական «Ուդինեզեից» կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է Sky Sport Italia–ն։
Իսպանական ակումբը 27–ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 35 միլիոն եվրո։
Ռոդրիգո Դե Պաուլն այժմ Արգենտինայի հավաքականի հետ Բրազիլիայում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մեկնարկային կազմում է հանդես եկել «Չիլիի» հետ հանդիպանը (1:1)։ Մրցաշարից վերադառնալուց հետո կողմերը կկնքեն պայմանագիրը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում