13:42  ,  16 հունիսի, 2021

ՈւԵՖԱ-ն «Ռեալին», «Բարսելոնային» և «Յուվենտուսին» թույլատրել է մասնակցել Չեմպիոնների լիգային

ՈւԵՖԱ-ն Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիրներից Մադրիդի «Ռեալին», կատալոնական «Բարսելոնային» և Թուրինի «Յուվենտուսին» թույլատրել է մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի խմբային փուլին, հաղորդում է Goal.com-ը։

ՈւԵՖԱ-ն ավելի վաղ կասեցրել էր կարգապահական գործերը 3 ակումբների դեմ, որոնք չեն ցանկանում հրաժարվել Սուպերլիգայի նախագծից։

Ավելի վաղ Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը (ՈւԵՖԱ) պաշտոնապես ծանուցել էր, որ այդ կազմակերպություններն իրավունք չունեն պատժամիջոցներ կիրառել Եվրոպական Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների դեմ։

Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9–ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ–ի ու ՈւԵՖԱ–ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

ՈւԵՖԱ-ն 9 ակումբներին պատժել է 15 միլիոն եվրո բարեգործական վճարով եւ եվրագավաթային մրցաշարերի պարգևավճարից 5 տոկոսի վերադարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում