11:44  ,  16 հունիսի, 2021

NBA. Դյուրանտի 49 միավորները «Բրուքլինին» օգնեցին առաջ անցնել շարքում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի 5-րդ խաղում «Բրուքլինը» տանը 114:108 հաշվով հաղթեց «Միլուոկիին» և առաջ անցավ շարքում՝ 3:2:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Կևին Դյուրանտը, որը «Բրուքլինի» կազմում վաստակել է 49 միավոր և դարձել նաև թրիփլ-դաբլի հեղինակ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Բրուքլին» - «Միոլուկի»՝ 114:108 (15:29, 28:30, 38:28, 33:21)

Շարքի հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում