16:23  ,  15 հունիսի, 2021

«Ուրարտուն» վերադարձել է 15-օրյա արձակուրդից և վերսկսել մարզումները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևան «Ուրարտուն» վերադարձել է 15-օրյա արձակուրդից և վերսկսել մարզումները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանյան ակումբը պատրաստվում է ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ կմրցի Սլովենիայի 15-ակի չեմպիոն «Մարիբորի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին Սլովենիայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին Երևանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում