Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի Իսպանիա - Շվեդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեդների պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը։
Հիշեցնենք, որ Սեւիլիայում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։
Թիմերն ընդգրկված են E խմբում, որի առաջին տուրի մյուս խաղում Սլովակիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության էր մատնել լեհերին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Երկրորդ տուրում Սլովակիայի հավաքականը հունիսի 18-ին կմրցի Շվեդիայի թիմի հետ։ Հունիսի 19-ին կխաղան Իսպանիայի եւ Լեհաստանի հավաքականները։
Excelled in the air, organised his defence & brought calm to proceedings...
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 14, 2021
Victor Lindelöf = Star of the Match @Heineken | #EUROSOTM | #EURO2020 pic.twitter.com/AueuqA1Rcd
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում