12:02  ,  14 հունիսի, 2021

Transfermarkt. Բալեկյանը տեղափոխվել է «Բոկա Խունիորս»

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է «Բոկա Խունիորս», տեղեկացնում է Transfermarkt-ը:

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 2.89 միլիոն եվրո: Ավելի վաղ նշվում էր, որ բուժզննում անցնելուց հետո Բալեկյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Արգենտինայի 28-ակի չեմպիոնի հետ:

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 1.8 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ