21:03  ,  13 հունիսի, 2021

Superbet Chess Classic․ Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։

Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցեց ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի հետ եւ հաղթեց 62 քայլում։ Լեւոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու հոլանդացի Անիշ Գիրին։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է, որն ունի 5,5 միավոր։

Նախորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, դրանից առաջ կրել էր մեկ պարտություն, հինգ պարտիա ավարտել ոչ ոքի։

Հունիսի 14-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ