17:38  ,  10 հունիսի, 2021

Վեյնալդումը «Լիվերպուլից» տեղափոխվեց ՊՍԺ

Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը անգլիական «Լիվերպուլից» տեղափոխեց ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ 30–ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիրը։

ՊՍԺ–ում հոլանդացի խաղացողը կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Նա ընտրություն է կատարել կատալոնական «Բարսելոնայի» և ՊՍժ-ի միջեւ:

«Լիվերպուլի» հետ Վեյնալդումի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Նա 2016 թվականից էր խաղում անգլիական ակումբում: Անգլիայի ավարտված առաջնությունում հոլանդացին մասնակցել է 38 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում