Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը անգլիական «Լիվերպուլից» տեղափոխեց ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ 30–ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիրը։
ՊՍԺ–ում հոլանդացի խաղացողը կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Նա ընտրություն է կատարել կատալոնական «Բարսելոնայի» և ՊՍժ-ի միջեւ:
«Լիվերպուլի» հետ Վեյնալդումի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Նա 2016 թվականից էր խաղում անգլիական ակումբում: Անգլիայի ավարտված առաջնությունում հոլանդացին մասնակցել է 38 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի