00:43  ,  7 հունիսի, 2021

Բելգիան ուժեղ էր Խորվաթիայից, Հունաստանը՝ Նորվեգիայից (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը Բրյուսելում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բելգիացիների հետ։ Դաշտի տերերը հաղթանակ տարան նվազագույն հաշվով Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլի շնորհիվ։

Հունաստանի հավաքականը Իսպանիայի Մալագա քաղաքում մրցեց նորվեգացիների հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Բելգիան ու Խորվաթիան պատրաստվում են Եվրո-2020-ին։ 

Ընկերական հանդիպումներ

Բելգիա - Խորվաթիա՝ 1։0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 38

Նորվեգիա - Հունաստան՝ 1։2 (տեսանյութ)

Ստեֆան Ստրանդբերգ, 64 - Գեորգիոս Մասուրաս, 13, Անաստասիոս Անդրուցոս, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում