22:38  ,  3 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ֆեդերերն ուժեղ էր Չիլիչից

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան՝ չորս սեթում պարտության մատնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչին։ 2 ժամ 38 րոպե տեւած պայքարում գրանցվեց 6:2, 2:6, 7:6 (7:4), 6:2 հաշիվ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Դոմինիկ Կյոպֆերը, որը պարտության մատնեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցին՝ 6։3, 6։2, 3։6, 6։4։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում