Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, որոնք կմիանան ազգային թիմին մայիսի 30-ին:
Աշխարհի փոխչեմպիոնների հետ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին։
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Ժոաո Արարատ Մոնրոյ - «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում