Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանը նվաճել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: Վճռորոշ մրցախաղում հայ գրոսմայստերն առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Սանալ Վահապի նկատմամբ, hաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անգամ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի կոչումը և ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում: Նա Հայաստանի չեմպիոն դարձել էր նաև 2017 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում