Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը. 23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հակոբ Հակոբյան «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային ստադիոնում, կկայանա Խորվաթիա - Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում