Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերայում առաջին անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:
Գերմանիայի ավարտված առաջնությունում 32-ամյա ֆուտբոլիստը դարձավ 41 գոլի հեղինակ: Լևանդովսկին գերազանցեց Գերդ Մյուլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդը սահմանել էր 1971/72թթ. մրցաշրջանում՝ խփելով 40 գոլ:
«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում երկրորդ տեղը գրավեց կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն Իսպանիայի ավարտված առաջնությունում խփեց 30 գոլ: Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») դարձել է 29 գոլի հեղինակ, Անդրե Սիլվան («Այնտրախտ»)՝ 28, Էրլինգ Հոլանդը («Բորուսիա»)՝ 27, իսկ Կիլիան Մբապեն (ՊՍԺ)՝ 26:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:06 , 20 նոյեմբերի
14:11 , 20 նոյեմբերի
13:49 , 20 նոյեմբերի 
13:04 , 20 նոյեմբերի
12:28 , 20 նոյեմբերի
11:55 , 20 նոյեմբերի
11:02 , 20 նոյեմբերի
10:29 , 20 նոյեմբերի
09:06 , 20 նոյեմբերի
00:37 , 20 նոյեմբերի