18:57  ,  23 մայիսի, 2021

«Ինտերը» վստահ հաղթանակով ավարտեց մրցաշրջանը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահոված Միլանի «Ինտերն» A Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում 5:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ: Միլանյան ակումբի 5-րդ գոլը խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որ գոլերի թիվը հասցրեց 24-ի և երկրորդն է ռմբարկուների ցուցակում:

«Ինտերն» առաջնությունն ավարտեց 91 միավորով և 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Ուդինեզեն» 40 միավորով 14-րդն է:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ինտեր» – «Ուդինեզե»՝ 5:1 (տեսանյութ)

Էշլի Յանգ, 8, Կրիստիան Էրիկսեն, 44, Լաուտարո Մարտինես, 54, Իվան Պերիշիչ, 64, Ռոմելու Լուկակու, 71 – Ռոբերտո Պերեյրա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում