20:53  ,  22 մայիսի, 2021

Մ23 ԵԱ. Հրաչյա Պողոսյանը՝ ոսկե մեդալակիր

Հրաչյա Պողոսյանը նվաճեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։

63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշը գոտեմարտեց շվեդ Նիկլաս Օհլենի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում Հրաչյա Պողոսյանը 3։2 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ռախման Թավմուրզաեւին, քառորդ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Մաքսիմ Լիուին, իսկ կիսաեզրափակիչում հաղթել էր վրացի Լերի Աբուլաձեին (1։1)։

Մայիսի 22–ին եզրափակիչում կգոտեմարտի նաեւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որի մրցակիցը կլինի ռուսաստանցի Միխայիլ Լապտեւը։

77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալի համար կմրցի վրացի Նիկոլոզ Տխիկաձեի հետ։

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում