12:26  ,  22 մայիսի, 2021

Դուգլաս Կոստան «Յուվենտուսից» տեղափոխվեց «Գրեմիո»

Բրազիլական «Գրեմիոն» հայտարարել է Թուրինի «Յուվենտուսից» 30-ամյա կիսապաշտպան Դուգլաս Կոստային վարձակալությամբ ձեռք բերելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը, որից հետո բրազիլացի ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Դուգլաս Կոստան այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկցրեց Մյունխենի «Բավարիայում», որի հետ Գերմանիայի առաջնությունում մասնակցեց 11 հանդիպման, խփեց 1 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։

Դուգլաս Կոստան «Գրեմիոյի» սան է, այդ թիմում հանդես է եկել 2008-2009 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English