22:07  ,  19 մայիսի, 2021

Լիոն. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց լեհ Կամիլ Մայխրժակի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:4), 6:3 հաշվով։ Մրցապայքարը տեւեց 1 ժամ 27 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի եւ ֆրանսիացի Ռիշար Գասկեի դիմակայության հաղթողի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 419 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ