16:43  ,  18 մայիսի, 2021

«Բավարիան» հրաժեշտ է տվել 3 ֆուտբոլիստների (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» հրաժեշտ է տվել ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային, գերմանացի կիսապաշտպան Ժերոմ Բոատենգին ու իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսին: 3 ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն էլ լրացել են, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Ալաբան 2010 թվականից է խաղում գերմանական ակումբում, որի հետ 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 10 անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն ու 6 անգամ նվաճել երկրի գավաթը:

2011 թվականից «Բավարիայում» խաղացող 32-ամյա Բոատենգը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել Գերմանիայի 9-ակի չեմպիոն ու 5-ակի գավաթակիր:

32-ամյա Խավի Մարտինեսը 2012 թվականին է միացել «Բավարիային», դարձել Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Գերմանիայի 9-ակի չեմպիոն ու 5-ակի գավաթակիր:

View this post on Instagram

A post shared by MEISTER (@fcbayern)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English