23:32  ,  15 մայիսի, 2021

Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Լացիոյի» դարպասը (վիդեո, ֆոտո)

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում (տեսանյութ):

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում  ընթացող հանդիպման 42-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո բացեց հաշիվը՝ 1:0 Ընդմիջում է:

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղում անընդմեջ: A Սերիայի նախորդ 2 տուրերում նա աչքի էր ընկել նաև «Կրոտոնեի» (5:0) ու «Ինտերի» դեմ խաղերում (1:3):

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանն անցկացնում է 33-րդ հանդիպումը և դարձել 12 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոման» խաղում է հետևյալ մեկնարկային կազմով. Ֆուզատո, Կարսդորպ, Մանչինի, Իբանյես, Պերես, Դարբո, Կրիստանտե, Պելեգրինի, Մխիթարյան, Էլ Շարավի, Ջեկո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում