Բրազիլիայի պետական պատգամավորի օգնական, ԼԳԲՏ ակտիվիստ Ագրիպինո Մագալյայնշը Սան Պաուլուի դատարանում հայց է ներկայացրել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ: Քաղաքական գործիչը Բրազիլիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին մեղադրում է իր դեմ զինված հարձակում կազմակերպելու մեջ, հայտնում է LO-Bianco-ն:
Մագալյայնշը կարծում է, որ Նեյմարը կարող էր նման քայլի դիմել իր կողմից ֆուտբոլիստի մասին պատրաստված հոմոֆոբ ռեպորտաժների պատճառով: Նրա խոսքով՝ հարձակվողի փաստաբանը սպառնացել է սպանել իրեն: Նա 1 միլիոն բրազիլական ռեալ (մոտ 156 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում բարոյական վնասի համար: Մագալյայնշը պնդում է, որ չի կարողանում սովորական ռեժիմով շարունակել աշխատանքը իր կյանքին սպառնացող վտանգի հետևանքով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում