19:14  ,  14 մայիսի, 2021

Մեսին տուն է փնտրում Փարիզում

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դիմել է Փարիզի անշարժ գույքի գործակալություններից մեկին՝ խնդրելով իր համար առանձնատուն գտնել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Մասնագետները 33-ամյա ֆուտբոլիստին արդեն առաջարկել են մի քանի տարբերակներ, որոնք չեն գոհացրել նրան, հաղորդում է Le10Sport-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսիի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: Նախորդ ամռանը արգենտինացին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Նրա գործող պայմանագիրը նախատեվսած է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Այս մրցաշրջանում Մեսին բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 37 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English