09:10  ,  14 մայիսի, 2021

«Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկ է արել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով

Ռուսական «Լոկոմոտիվը» Մոսկվայի ԲԿՄԱ-ին պաշտոնական առաջարկ է արել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով, հաղորդում է sport-express.ru-ն:

21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը: ԲԿՄԱ-ն «Լոկոմոտիվի» առաջարկին կպատասխանի ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական A Սերիայում հանդես եկող «Ջենոան» ու «Սպեցիան»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 27 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում