20:15  ,  12 մայիսի, 2021

Կլոպ. Ես էլ Սուլշերի նման կներկայացնեի պահեստային կազմ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե–Գունար Սուլշերի որոշումը Անգլիայի առաջնության 34–րդ տուրից հետաձգված խաղում հանդես գալ պահեստային կազմով «Լեսթեր Սիթիի» դեմ խաղից (1։2) հետո, որը տեղի էր ունեցել մայիսի 11–ին։

«Ես հասկանում էի, որ Սուլշերը ստիպված է լինելու փոխել կազմը։ Ես արդեն 500 անգամ ասել եմ, որ Մանչեսթերում երկրպագուների բողոքից հետո հանդիպումների կիրակի – երեքշաբթի – հինգշաբթի օրացույցը հանցագործություն է։ Դա Սուլշերի կամ ֆուտբոլիստների մեղքը չէ։ Ես նույնպես կհայտավորեի պահեստային կազմ»,– Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Աստոն Վիլայի» դեմ հանդիպման համեմատ, «Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլի» դեմ հայտավորել է պահեստային կազմի 10 ֆուտբոլիստների։ Նորամուտը կնշեն Ամադ Տրաորեն եւ Էնտոնի Էլանգան։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 13–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում