18:11  ,  12 մայիսի, 2021

ՈւԵՖԱ–ն կարգապահական վարույթ է բացել «Յուվենտուսի», «Ռեալի» եւ «Բարսելոնայի» դեմ

ՈւԵՖԱ–ն կարգապահական վարույթ է բացել Թուրինի «Յուվենտուսի», Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» դեմ, հաղորդում է եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի պաշտոնական կայքը։

Այս երեք ակումբները պաշտոնապես դուրս չեն եկել եվրոպական Սուպերլիգայի նախագծից՝ հայտնելով ՈւԵՖԱ–ի, ՖԻՖԱ–ի կողմից ճնշումների մասին։

«ՈւԵՖԱ–ի Կարգապահական ընթացակարգի 31 (4) հոդվածի համաձայն, նշանակվել են էթիկայի եւ կարգապահական պատասխանատվության տեսուչներ, որոնք կարգապահական հետաքննություն կսկսեն «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Յուվենտուսի» նկատմամբ՝ Սուպերլիգայի նախագծին մասնակցելով ՈւԵՖԱ–ի նորմատիվ–իրավական բազան խախտելու հարցով»,– նշվում է ՈւԵՖԱ–ի հաղորդագրությունում։

Սուպերլիգայի նախագծից պաշտոնապես դուրս եկած 9 ակումբներ ՈւԵՖԱ–ի կողմից ենթարկվել են ֆինանսական պատժամիջոցների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում