10:50  ,  12 մայիսի, 2021

Մրցաշրջանն ավարտված է Իբրահիմովիչի համար

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

39-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Տորինոյի», «Կալյարիի» ու «Ատալանտայի» դեմ A Սերիայի վերջին 3 տուրերի խաղերին:

Մայիսի 9-ին Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության խաղում (3:0): Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 19 խաղի ու դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս նա մեկ տարով երկարաձգել էր «Միլանի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020թ. ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English