19:24  ,  11 մայիսի, 2021

«Մանչեսթեր Սիթիի» ավագը կերկարաձգի պայմանագիրը

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Ֆերնանդինյոն կերկարաձգի համագործակցությունն անգլիական ակումբի հետ, հաղորդում է բրիտանական The Telegraph–ը։

36–ամյա բրազիլացի կիսապաշտպանն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ֆերնանդինյոն առաջարկներ ունի Հարավայի Ամերիկայի եւ Եվրոպայի ակումբներից, սակայն վստահ է, որ կարող է մեկ–երկու մրցաշրջան էլ հանդես գալ ամենաբարձր մակարդակում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English