11:40  ,  11 մայիսի, 2021

«Բարսելոնաում» մտածում են Կումանին հեռացնելու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտածում է Ռոնալդ Կումանին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու մասին:

ESPN-ի համաձայն՝ հոլանդացի մասնագետին կարող է չփրկել նույնիսկ այն, եթե թիմն այս մրցաշրջանում նվաճի Իսպանիայի չեմպիոնի կոչումը: «Բարսելոնայում» կարծում են, որ Կումանը չի համապատասխանում ակումբի երկարատև ծրագրերին:

Ռոնալդ Կումանը 2020 թվականի օգոստոսից է գլխավորում «Բարսելոնան», որն Իսպանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ 75 միավորով երրորդն է և 2 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English