16:50  ,  10 մայիսի, 2021

«Սևանի» հաղթարշավը շարունակվում է

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Սևանը» հյուրընկավելիս 2։0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Հյուրերից աչքի ընկան Մհեր Սահակյանը և Էրիկ Պետրոսյանը (11 մետրանոցից):

«Սևանը» տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը 23 խաղից հետո 56 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ն (21 խաղ) ունի 49 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Վեստ Արմենիան» (23 խաղ)՝ 47: «Լեռնային Արցախը» (21 խաղ) 31 միավորով 6-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում