17:12  ,  10 մայիսի, 2021

Ճապոնացիների 59 տոկոսը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը

Ճապոնացիների 59 տոկոսը ցանկանում են, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը և Պարալիմպիկ խաղերը չեղարկվեն:

Հարցվածները ևս 23 տոկոսը կարծում է, որ Խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականների, իսկ 16 տոկոսը կողմ է երկրպագուների սահմանափակ քանակին, գրում է Yomiuri Shimbun-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիո-2020-ը կանցկացվի առանց արտասահմանցի երկրպագուների: Սահմանափակումները կապված են կորոնավիրուսի համավարակի հետ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 6 օլիմպիական ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English