10:55  ,  10 մայիսի, 2021

ATP. Նադալը դարձյալ նահանջել է երրորդ տեղ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) մայիսի 10-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:

Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը նահանջել է երրորդ տեղ՝ իրենից առաջ թողնելով ռուս Դանիիլ Մեդվեդևի:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 24-րդ տեղ:

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը: 

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11 46 միավոր

2 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 9780

3 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9630

4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 8365

5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) -  7610

6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 6945

7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 6000

8 (8). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5875

9 (9). Մատեո Բերետինի (Իտալիա) - 4048

10 (10). Դիեգո Շվարցման (Արգենտինա) - 3765

24 (23). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2280

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English