10:54  ,  9 մայիսի, 2021

Ալվարեսը 73 հազար հանդիսականի ներկայությամբ հաղթեց Սոնդերսին եւ դարձավ աշխարհի չեմպիոն 3 վարկածներով (ֆոտո)

ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքի AT&T ստադիոնում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում սուպերմիջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Կանելո Ալվարեսը (56-1-2 38 նոկաուտ) տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել WBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Բիլի Ջո Սոնդերսին, որը 8-րդ ռաունդից հետո դուրս չի եկել ռինգ։

Մենամարտին ստադիոնում հետեւել է 73126 հանդիսական։ Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո սա ամենախոշոր մարզական միջոցառումն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում