12:12  ,  5 մայիսի, 2021

Ryanair-ը ծաղրել է Մոուրինյոյին (ֆոտո)

Ryanair ավիաընկերությունը հումորային անդրադարձ է կատարել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի նշանակմանը Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ժոզեն ուրախ կլինի իմանալ, որ մենք Լոնդոնից Հռոմ չվերթներ ենք իրականացնում ընդամենը 14.99 ֆունտ ստերլինգով։ Հաշվի առնելով «Տոտենհեմում» նրա տիտղոսների բացակայությունը՝ ակնկալում ենք, որ միայն ձեռքի ուղեբեռը բավարար կլինի այդ ուղևորության համար»,- նշված է ավիաընկերության թվթիերյան էջում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Ռոման» պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային կփոխարինի վերջերս Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացված 58-ամյա Մոուրինյոն: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:

Ժոզե Մոուրինյոն ապրիլի 19-ին էր հեռացվել «Տոտենհեմից»: Մարզիչը 2019-ի նոյեմբերից էր գլխավորում անգլիական ակումբը, որը նրա գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 19 ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում