11:54  ,  4 մայիսի, 2021

«Փյունիկը» փորձաշրջանի է հրավիրում երիտասարդ մարզիչների

Երևանի «Փյունիկը» փորձաշրջանի է հրավիրում երիտասարդ մարզիչների ակումբի ակադեմիայում աշխատելու համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիպլոմը կամ ՀՖՖ-ի կողմից տրամադրվող մարզչական արտոնագրի առկայությունը պարտադիր է։ Երեխաների հետ աշխատելու ունակությունը նույնպես խիստ կարևոր է։ Բոլոր ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ 

Փորձաշրջանի արդյունքում ընտրված լավագույն մասնակիցները կստանան աշխատանք «Փյունիկ» մարզադպրոցում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում