21:48  ,  3 մայիսի, 2021

«Բորուսիան» պատրաստ է 90 միլիոն եվրոյով վաճառել Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 90 միլիոն եվրոյով վաճառել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, հաղորդում է գերմանական Sport1–ը։

21–ամյա անգլիացի ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիսի 30–ը։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան ակումբի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում