20:51  ,  3 մայիսի, 2021

Օլիմպիական վարկանիշային մրցաշար. Հայ ջրացատկորդների արդյունքները

Տոկիոյի օլիմպիական լողավազանում անցկացվեց ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը օլիմպիական վարկանիշային էր: Մրցաշարին հայտավորված էին 46 երկրների 255 մարզիկ–մարզուհիներ:

Աշտարակացատկերում ուղեգիր ստացան մինչև 18–րդ տեղ գրավողները, իսկ սինխրոնում՝ լավագույն 7 զույգերը:

46 մենացատկորդների պայքարում Հայաստանի պատվիրակներից Վարդան Բայանդուրյանը գրավեց 25–րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 40–րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Սինխրոն ցատկերում Հայաստանի ներկայացուցիչները 17 զույգերի մրցապայքարում գրավեցին նախավերջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում