Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։
Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Հիմնադրամի տնօրենն է Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որը Երեւանում տվել է ծրագրի մեկնարկը։
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։
Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցան բուժզննում և ստացան «ՖԻՖԱ Հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեստն ու նվերները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում