17:42  ,  30 ապրիլի, 2021

«Բարսելոնան» երկարաձգել է Մինգեսայի հետ պայմանագիրը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է գործող պայմանագիրն իսպանացի պաշտպան Օսկար Մինգեսայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ։ Մինգեսան 2020-ի նոյեմբերին է նորամուտը նշել «Բարսելոնայի» գլխավոր թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print