16:46  ,  30 ապրիլի, 2021

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի ընտական փուլում

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն իմացել է մրցակիցներին 2023թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում։

Վիճակահանության արդյունքում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը հայտնվել է F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։

ԱԱ-2023-ի որակավորման փուլի խաղերը տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբեր։ 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում