ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի»):
Պաշտպաններ. Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Էդեր Միլիտաո («Ռեալ»), Մարկինյոս (ՊՍԺ):
Կիսապաշտպաններ. Իլկայ Գյունդոգան, Կևին դե Բրույնե, Ռիհադ Մահրեզ (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Պուլիշիչ («Չելսի»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ):
Հարձակվող. Քարիմ Բենզեման («Ռեալ»):
Հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Քարիմ Բենզեման («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի») և Անխել Դի Մարիան (ՊՍԺ): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:
С Зинченко и Бензема
— УЕФА (@UEFAcom_ru) April 29, 2021
Команда недели по итогам первых матчей 1/2 финала #ЛигаЧемпионов pic.twitter.com/TDmahie3R3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում