15:43  ,  29 ապրիլի, 2021

Հայաստան - Խորվաթիա հանդիպման անցկացման վայրը

Ֆուտբոլի Հայաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կանցկացվի խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքի քաղաքային ստադիոնում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հունիսի 1-ին կայանալիք խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: Աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականն առաջին անգամ կխաղա այդ ստադիոնում, որը հյուրընկալում է 5200 հանդիսական:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 90-րդն է, իսկ Խորվաթիան 14-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում