Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 8-րդ տուրում «Աստանան» Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Ակժայիկի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հարձակվողը հանդիպման միակ գոլը խփեց 6-րդ րոպեին: 40-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ստացավ դեղին քարտ և անցկացրեց ամբողջ հանդիպումը: Դա 27-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Աստանայի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման։ «Աստանան» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 17 միավորով երկրորդ տեղում է Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը», որը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ակտոբեին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում