17:04  ,  27 ապրիլի, 2021

Խորեն Բայրամյանը ներկայացրել է նոր խաղակոշիկները (ֆոտո)

Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ներկայացրել է նոր խաղակոշիկները, որոնց հեղինակը Puma ընկերությունն է: Խաղակոշիկների վրա պատկերված է Հայաստանի դրոշը և գրված է 29-ամյա ֆուտբոլիստի դստրերի անունները:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Խորեն Բայրամյանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում