15:04  ,  26 ապրիլի, 2021

«Նոայի» հայտարարությունը «Նոա Յուրմալայի» վերաբերյալ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոան» հայտարարությամբ է հանդես եկել Լատվիայի «Նոա Յուրմալա» ակումբի վերաբերյալ:

««Նոա» հոլդինգը տեղեկացնում է, որ ՖԱ «Նոա» Յուրմալան չի պատկանում հոլդինգին, և, համապատասխանաբար, կապ չունի ոչ ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի, ոչ էլ հետագա ծրագրերի և քայլերի հետ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ռեբրենդինգի ընթացակարգը պահանջում է որոշակի ժամանակ, ակումբը դեռ կշարունակի հանդես գալ «Նոա» անունով, սակայն հոլդինգը կներդնի բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ անվանումը ետ վերցնելու համար»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Նոա Հոլդինգը» հայտարարել էր «Նոա Յուրմալան» ձեռք բերելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English