12:09  ,  12 հունվարի, 2021

«Նոա Հոլդինգը» ձեռք է բերել ևս մեկ ակումբ

«Նոա Հոլդինգը» ձեռք է բերել ևս մեկ ակումբ՝ «Նոա Յուրմալա»-ն, hաղորդում է Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունը:

Ակումբը հանդես կգա Լատվիայի Բարձրագույն խմբում:

Հիշեցնենք, որ «Նոա» հոլդինգը, որը Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն է, նախորդ տարվա օգոստոսին ձեռք էր բերել Իտալիայի D Սերիայում հանդես եկող «Սիենա» ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում