22:24  ,  25 ապրիլի, 2021

«Սեւիլիան» հաղթեց եւ 1 միավոր է հետ «Ռեալից» ու «Բարսելոնայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Գրանադային» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դատի տերերի կազմում աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։

«Սեւիլիան» (33 խաղ) 70 միավորով չորրորդ տեղում է եւ «Ռեալից» (33 խաղ) ու «Բարսելոնայից» (32 խաղ) հետ է 1-ական միավոր։ «Գրանադան» 8-րդն է՝ 42 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սեւիլիա» - «Գրանադա»՝ 2։1 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 16, 11մ, Լուկաս Օկամպոս, 53 - Ռոբերտո Սոլդադո, 90, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով