Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Գրանադային» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Դատի տերերի կազմում աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։
«Սեւիլիան» (33 խաղ) 70 միավորով չորրորդ տեղում է եւ «Ռեալից» (33 խաղ) ու «Բարսելոնայից» (32 խաղ) հետ է 1-ական միավոր։ «Գրանադան» 8-րդն է՝ 42 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Սեւիլիա» - «Գրանադա»՝ 2։1 (տեսանյութ)
Իվան Ռակիտիչ, 16, 11մ, Լուկաս Օկամպոս, 53 - Ռոբերտո Սոլդադո, 90, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում